Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ավելի լավ է՝ մնա Եվրամիության կազմում, հայտնում է Reuters գործակալությունը։
«Մեծ Բրիտանիան միշտ էլ ազդեցություն կունենա: Ակնհայտ է, որ դա միայն կամրապնդվի ԵՄ-ում անդամակցությամբ»,- հայտարարել է վարչապետը։
Թրյուդոն նաև նշել է, որ անմիջապես երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի մասին բանակցությունները չեն լինի «դյուրին և ինքնաբերաբար»։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ նման համաձայնագրին տանող ուղին ընդհանուր առմամբ տևել է մոտ 10 տարի, սակայն նույնիսկ այդ դեպքում փաստաթուղթը մինչև հիմա չի ստորագրվել։
Հիշեցնենք, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն տեղի է ունենալու հունիս 23-ին: Հարցումների համաձայն` բրիտանացիների մեծ մասը ցանկանում է մնալ ԵՄ կազմում: