Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն, որի կուսակցությունը հաղթանակ տարավ օրերս անցկացված խորհրդարանական ընտրություններում, հայտարարել է, որ պատրաստվում է դադարեցնել կանադական ռազմաօդային ուժերի մասնակցությունը Սիրիայում իրականացվող գործողություններին, հաղորդում է Reuters-ը:
Կառավարության ղեկավարի դերում իր առաջին ասուլիսի ընթացքում Թրյուդոն հայտարարել է, որ այս թեմայով զրուցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Նշվում է նաև, որ Թրյուդոն չի մանրամասնել, թե երբ է դադարեցվելու մասնակցությունը գործողություններին և թե դրանից հետո ինչ դեր է ունենալու Կանադան Սիրիայի հարցով կոալիցիայի շրջանակներում: