Nordic Filmworks կինոմիավորումը ներկայացրել է տեսահոլովակ, որը նկարահանվել է ի աջակցություն Ուկրաինայի։ Այս մասին հաղորդում է VIDIA-ն։
«Nordic Filmworks-ը հպարտությամբ ներկայացնում է մեր վերջին՝ «Կլինենք Ուկրաինայի հետ» մեր վերջին նկարահանած հոլովակը։ Մենք ուզում ենք մեր աջակցությունը ցույց իալ ուկրաինացի ժողովրդին»,- ասվում է կինոընկերության կայքէջում։
«Պարոն Պուտին, Ուկրաինան Ռուսաստանը չէ։ Նրա լեզուն Ձերը չէ։ Նրա մշակույթը Ձերը չէ։ Նրա ժողովուրդը Ձերը չէ։ Մենք գիտենք ինչ է կատարվել։ Աշխարհը գիտի՝ Դուք ինչ եք նախապատրաստում»,- ասում են տեսահոլովակի կանայք։
Դիտենք հոլովակը.