Անհայտ մի կանադացի մոտ մեկ միլիոն դոլարին համարժեք շահում է ունեցել Կանադայում «Ատլանտիկ լոթերիի» կողմից անցկացված տոնական վիճակախաղի արդյունքում։
«6-ը 49-ից» խաղարկությունում նա շահել է 1 միլիոն կանադական դոլար։ Առայժմ միայն հայտնի է, որ տոմսը գնվել է Նոր Շոտլանդիա նահանգում։
«Ատլանտիկ լոթերին» վիճակախաղեր է անցկացնում 1976 թվականից։ Ընդհանուր առմամբ այն խաղարկել է 5.5 միլիարդ կանադական դոլար։