տուն Քաղաքական Միջազգային Կանադացի գիտնականները ներկայացրել են Սառցալուլաների ատլաս (տեսանյութ)

Կանադացի գիտնականները ներկայացրել են Սառցալուլաների ատլաս (տեսանյութ)

120
0

LUM16-270215D

Կանադացի ֆիզիկոս Սթիվեն Մորիսը տասը տարի շարունակ զբաղվել է սառցալուլաների ուսումնասիրությամբ` դրանք «աճեցնելով» հատուկ ստեղծված լաբորատորիայում: 2015 թվականի մարտին գիտնականը ներկայացրել է «Սառցալուլաների ատլաս» աշխատությունը: Ատլասում ներառված են սառցալուլաների լուսանկարներ, տեսանյութեր և հետազոտությունների տվյալներ: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Մորիսն ու նրա ասպիրանտը ուսումնասիրել են սառցալուլաները` փորձելով պարզել, թե ինչով է պայմանավորված դրանց երկարությունը: Գիտնականները չափել են դրանց ձևավորման ժամանակ ջերմաստիճանը, հեղուկի հոսքի արագությունը, հեղուկի մաքրությունը և այլն:

Նրանք պարզել են, որ ծորակի ջուրը ձևավորում է ավելի անհարթ մակերեսով սառցալուլաներ: Նրանք նաև նշում են, որ սառցալուլաները ավելի արագ ձևավորվում են ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում: