տուն Լուրեր Կամո Սեյրանյանի անակնկալը. տեսանյութ

Կամո Սեյրանյանի անակնկալը. տեսանյութ

146
0

գգգ

Դուդուկահար Կամո Սեյրանյանը նոր տեսահոլովակ է նկարել, այս մասին araratnews.am-ին պատմեց երգիչը:

«Մինչ տեսահոլովակի նկարահանումը, Առնո Բաբաջանյանի այս  գեղեցիկ ստեղծագործությունը առաջին անգամ կատարել եմ 2010թ-ին, Մոսկվայում ՝ Տաշիր մրցանակաբաշխության ժամանակ: Հանդիսատեսի բուռն արձագանքները դարձան առիթ , որպեսզի որոշեմ տեսահոլովակի տեսքով՝ «Սերենադ շեփորի համար» ստեղծագործությունը  ներկայացնել հանդիսատեսին»,- մեզ հետ զրույցում պատմեց Կամո Սեյրանյանը:

Նշենք, որ երաժշտությունը գործիքավորել է Արթուր Գյուրջինյանը , ձայնագրությունը կատարվել է կենդանի նվագակցությամբ:

Ինչպես նշեց դուդուկահարը, երբեք չհնացող այս գեղեցիկ աշխատանքը տարբերվում է նաև նրանով , որ նպատակ չունի շահույթ հետապնդել, այն ունի ճանաչողական, ուսուցողական բնույթ: