Կամչատկայի Ռուսական ծովախորշի շրջանում կործանվել է Robinson անունով ուղղաթիռ: Վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է Gazeta.ru-ն:
«Ուղղաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է երեք մարդու մարմին: Դեպքի վայրում որոնումները շարունակվում են»,- տեղեկացրել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ուղղաթիռը նախատեսված է 4 անձի համար: Նշվում է, որ այն գրանցված չի եղել: