Բեռնատար մեքենաներ արտադրող ռուսական խոշորագույն ԿԱՄԱԶ ընկերությունը ադրբեջանական «Գյանջայի մեքենաշինական գործարանի» հետ ստորագրել է համաձայնագիր, որով Ադրբեջանում հավաքվելու են այդ բեռնատարները։ Աշխատանքները սկսվելու են հաջորդ տարվա առաջին կեսին։ Այս մասին հաղորդում է ԿԱՄԱԶ-ի մամուլի ծառայությունը։
Պայմանագրերից մեկով ԿԱՄԱԶ-ը Ադրբեջանին կմատակարարի մեքենաների մասերը, որտեղ կիրականացվի դրա հետագա արտադրությունը։ Մյուս պայմանագրով նախատեսվում է Ադրբեջանում արտադրվող ԿԱՄԱԶ-ի մոդելների թիվը հասցնել վեցի։
ԿԱՄԱԶ-ը բեռնատար արտադրող ընկերությունների թվում 11-րդն է և 8-րդը՝ դիզելային վառելիքով շարժիչների արտադրության հարցում։