ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում գտնվող ամենաբարձր Oroville ջրամբարի շրջակայքի բնակավայրերի բնակիչներին տարհանում են՝ կառույցում առկա լուրջ վնասվածքների պատճառով. հաղորդում է Gazeta.ru-ն:
«Անհապաղ տարհանում է հայտարարվել Oroville ջրամբարի հարակից բնակավայրերում»,- հայտնել է տեղի ոստիկանության ղեկավարը՝ նշելով, որ առկա խնդիրները կարող են հանգեցնել չկարգավորվող ջրի արտահոսքի։
Տեղական իշխանություններն ընդգծել են, որ տարհանումը ուսումնական չէ։ Հայտնի է, որ արհեստական լճի ջրի ծավալը մոտ 4,3 միլիարդ խորանարդ մետր է։