Կալիֆոռնիայի ափերին սպիտակ շնաձուկը հարձակվել է հայ երիտասարդի վրա. հայտնել է Daily News-ը:
25-ամյա Գրիգորի Ազատյանը ստորջրյա ձկնորսությամբ է զբաղվել, երբ շնաձուկը հարձակվել է և բռնել նրա ոտքը:
Տղային օգնության է հասել հայրը՝ Արմեն Ազատյանը, ով որդու հետ գտնվում էր դեպքի վայրում: Հորը հաջողել է որդուն դուրս քաշել շնաձկան երախից և փրկել նրա կյանքը: Երիտասարդը հոսպիտալացվել է և ենթարկվել վիրահատության: