Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը օրինագիծ է ստորագրել, որը բժիշկներին թույլ է տալիս էվթանազիա կիրառել, հաղորդում է The Los Angeles Times թերթը:
«Ես ստիպված էի մտածել, թե ինչի կուզենայի բախվել կյանքիս ընթացքում: Չգիտեմ` ինչ կանեի, եթե մահանայի երկար և տանջալի ցավերի մեջ: Սակայն վստահ եմ, որ հարմար կլիներ օգտագործել այն հնարավորությունները, որոնք տրվում են այս օրենքով, և ես մյուսներին այս իրավունքից չեմ զրկի», — ասել է նահանգապետը:
Օրենքը բժիշկներին թույլ կտա անհույս հիվանդներին, ովքեր դեռ տևական ժամանակ տանջալից ցավեր են ունենալու, դեղերի մահացու չափաբաժին նշանակել: