Երեքշաբթի օրը Կալիֆոռնիայի նահանգի Սան Բեռնարդո շրջանի դատարանը խիստ որոշում է կայացրել 32-ամյա Լուիս Ժիլբերտ Սանչեսի գործով, որին մեղավոր են ճանաչել մանկապղծության մեջ: Տղամարդը երկու տարի շարունակ սեռական հարաբերություններ է պարտադրել մանկահասակ երեխային:
Դատարանի որոշմամբ` տղամարդը դատապարտվել է 366 տարվա ազատազրկման, հաղորդում է San Bernardino County Sun-ը:
Քրեական գործը վկայում է, որ Սանչեսը բռնաբարել է երեխային, երբ լրացրել է նրա վեցամյակը: Սեռական բռնությունները տևել են երկու տարի:
Որպես ապացույցներ բերվել են բռնաբարությունների ժամանակ արված լուսանկարներն ու տեսանյութերը: