տուն Քաղաքական Միջազգային Կադրեր՝ Դեբալցևոյում ընթացող մարտերից (տեսանյութ)

Կադրեր՝ Դեբալցևոյում ընթացող մարտերից (տեսանյութ)

111
0

1582061

Համացանցում հայտնվել են կադրեր, որոնք պատկերում են Ուկրաինայի հարավ-արևելյան Դեբալցևո քաղաքում ընթացող արյունահեղ մարտերից հատվածներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 16 ժամ տևած բանակցություններից հետո Մինսկի Անկախության պալատի մեծ սրահում պայմանավորվել էին հրադադար հաստատել, որը մեկնարկել է փետրվարի 15-ին 00:00-ին:

Անջատողականները, սակայն, չեն դադարում կրակել Դեբալցևոյում, քանի որ քաղաքը համարում են իրենց տարածքը: Ներկայում մարտերն այդ շրջանում շարունակվում են, սակայն ուկրաինական բանակը սկսել է կանոնավոր նահանջը: Պետրո Պորոշենկոյի խոսքերով՝ շրջափակումից դուրս է բերվել բանակայինների 80%-ը: