ՀՀ գլխավոր դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանը նշանակվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Սյունիքի մարզի դատախազի պաշտոնից:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Վազգեն Հարությունյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մարուխյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Ամբարյանը նշանակվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Վեքիլյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության ավագ դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Այվազյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Արման Ասլանյանը նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ:
Տավուշի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Տիգրան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն: