տուն Հասարակություն Իրավական Կադրային փոփոխություններ՝ ոստիկանությունում. կապ ունե՞ն դրանք Իջեւանի դեպքերի հետ

Կադրային փոփոխություններ՝ ոստիկանությունում. կապ ունե՞ն դրանք Իջեւանի դեպքերի հետ

167
0

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ:

Araratnews.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից պարզաբանում խնդրեց: Նա ասաց, որ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից, և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Ի դեպ, փոփոխություններ են եղել նաև մարզերում: «Ոստիկանապետի համապատասխան հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել նաև ոստիկանության Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանը»,- մանրամասնեց Ջանոյանը:

Հարցին՝ Իջեւանի բաժնի պետին կադրերի ռեզերվ ուղարկելը կապ ունի՞ Իջեւանի դեպքերի հետ, Էդգար Ջանոյանն ասաց. «Ոստիկանությունում կադրային փոփոխություններ լինում են»: