տուն Քաղաքական Միջազգային Կադիրովն Ադրբեջանին Արևմուտքի դեմ ապստամբելու կոչ է արել

Կադիրովն Ադրբեջանին Արևմուտքի դեմ ապստամբելու կոչ է արել

113
0

111612_src

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իսլամական երկրների ղեկավարներին կոչ է արել ոտքի կանգնել ի պաշտպանություն  Մերձավոր Արևելքի կոնֆլիկտների պատճառով տառապող այն դավանակիցների, գրում է haqqin.az-ը,  նշելով, որ դրա մասին Կադիրովը գրել է  Ինստագրամում:

«Կոչ եմ անում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քաթարի, Օմանի, Բահրեյնի Քուվեյթի, Հորդանանի, Ինդոնեզիայի, Մալայզիայի,Ղազախստանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի  ու մնացած բոլոր մահմեդական երկրների ղեկավարներին, ոտքի կանգնել մեր հավատակից եղբայրներին  պաշտպանելու համար»:

Նրա խոսքով, «դժբախտությունը կարող է  ցանկացած իսլամական երկիր» մտնել, եթե մահմեդականները «Արևմուտքի անմարդկային քաղաքականությանը հակահարված չտան»: