տուն Լուրեր Բլոգ Կադաստրի կոմիտե տարբերանշանի մրցույթում հաղթող ճանաչվեց #Braind ընկերության ներկայացրած լոգոն

Կադաստրի կոմիտե տարբերանշանի մրցույթում հաղթող ճանաչվեց #Braind ընկերության ներկայացրած լոգոն

143
0

Կադաստրի կոմիտե / Cadastre Committee տարբերանշանի մրցույթում հաղթող ճանաչվեց #Braind ընկերության ներկայացրած լոգոն:

Կադաստրի կոմիտեի «վերաբրենդավորման» տարբերանշանի ժյուրին երկար քննարկումներից հետո ներկայացված 9 տարբերակների մեջ հաղթող ճանաչեց մեր տարբերակը:

Ժյուրին հատկապես նշեց, որ՝
«Հաղթած աշխատանքն ամենաշատն է արտացոլում Կադաստրի կոմիտեի զարգացման այժմվա տեսլականը և Նոր Հայաստանում Նոր Կադաստրի առջև դրված խնդիրները. մասնավորապես՝ երկրատարածական համակարգերի ինստիտուցիոնալ զարգացման ուղղությունը: Այն լավագույնս համապատասխանում է Կոմիտեի նոր ոգուն և մեծ ներուժ ունի՝ բավարարելու համակարգի բազմաբնույթ ձևավորման պահանջները, որոնց ականատեսը կլինեք մոտ ապագայում՝ առնչվելով Կոմիտեի առցանց, ինչպես նաև ստորաբաժանումների միջոցով մատուցվող ծառայություններին»։