Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը այցելել է Ստամբուլի նահանգապետարան, որտեղ հանդիպել է Ստամբուլի կուսակալ Ալի Յորլիքայայի հետ։ Պատրիարքական տեղապահին ընկերակցել են Պատրիարքական աթոռի լուսարարապետ Թաթուլ ծ․ վրդ․ Անուշյանը եւ Կրոնական ժողովի անդամներից Գրիգոր ավագ քահանա Տամատյանը։ Այս մասին հայտնում է պոլսահայ «Ժամանակ» օրաթերթը։ Ըստ պարբերականի, սա կարեւոր իրադարձություն է, քանի որ այս շաբաթ սկսվելու են պատրիարքական ընտրության նախաձենռակ մարմնի ստեղծման աշխատանքները։ Հանդիպումը տեւել է կես ժամ։ Ստամբուլի կուսակալը շնորհավորել է Սահակ եպիսկոպոսին տեղապահ ընտրվելու առիթով եւ հավաստիացրել է, որ նահանգապետարանը միշտ պատրաստ է օգնելու համայնքին։ Այցի այլ մանրամասներ հայտնի չեն։