տուն Լուրեր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսուհետ՝ «Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր»

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսուհետ՝ «Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր»

229
0

vaiku-eurovizijos-kompleksas

«ԴԱՀԿ-ն փաստաթղթերով մարզահամերգային համալիրը հանձնել է Ֆինանսների նախարարությանը, շահագործում է ՊՆ-ն,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատակից Կորյուն Գրիգորյանը: Նա նաև ասաց, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսուհետ կոչվելու է «Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր»:

«Դրան տրվել է զորամասի կարգավիճակ և մենք ստիպված ենք ռազմական համազգեստով աշխատել: Տեղեկություններ ունենք, որ «Սպայի տունն» են տեղափոխում համալիր: Ներկա սեփականատիրոջ օրոք շենքի ֆունկցիոնալ անվանում չի փոխվել, պետությանը վարկաբեկող որևէ միջոցառում չի եղել: Եթե կառավարությունը հասկանում է, որ օրենքից դուրս գործողություններ է անում, ապա չպետք է շահագործի այն»,- նշեց նա:

Ըստ բանախոսի` դեկորատիվ բնույթ է կրում վարչապետի այն հայտարարությունը, թե ոչ ոքից ոչինչ չեն խլելու:

«Խլեցին, այն դեպքում, երբ պայմանագրի առաջին կետում նշված էր, որ կարող են երկարաձգել պայմանգիրը: Զավթված, գրավված օբյեկտում տոնել նման միջոցառում` սեպտեմբերի 21-ը, չեմ կարծում, որ նորմալ է, ամբողջ լույսերը միացված էին, և հետաքրքրիր է հարցնել, թե ում հաշվին»,- նկատեց Կորյուն Դավթյանը:

Նա նաև նշեց, որ դիմել են գլխավոր դատախազին, բայց դեռևս պատասխան չկա: Դրական քայլն այս ամենի մեջ եղավ այն, որ երկուշաբթի, վարչական դատարանում, հնարավորություն կունենան լսելու գործը: Բանախոսը նաև նշեց, որ դիմել են ՄԻՊ-ին: Այնտեղ գործը վերցրել են քննության, իրենք սպասում են պատասխանի: