Հունիսի 3-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ավազանում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 2-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 39 շենքի բակում նկատվել է օձ . անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 2-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Միկոյան փողոցի թիվ 2/20 տան բակում հայտնաբերել է օձ. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները օձը տեղափոխել են անվտանգ տարածք: