«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Գառնի-Երեւան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
— Կենտրոն վարչական շրջանի` Ծատուրյան փողոցի, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-80, Նար-Դոսի փող. 1-40, Քրիստափորի փող. 1-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների,
— Էրեբունի վարչական շրջանի` Գլինկայի, Աճեմյան, Միչուրինի փողոցների եւ նրբանցքների, Վերին ջրաշեն եւ Մուշավան թաղամասերի,
— Նուբարաշեն վարչական շրջանի,
— Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: