Այսօր ՀՀ Կառավարության նիստում որոշում կայացվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնել Գյուղատնտեսության նախարարությանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հարցը զեկուցելիս հայտարարեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը կոմիտեի հետ կապված որոշումներն ընդունելու համար պետք է համագործակցի Հանրային ծառայություններն կարգավորող հանձնաժողովի հետ:
«Գյուղնախարարությունը հատկապես խմելու ջրի հետ կապված հարցերով պետք է համագործակցի ՀԾԿՀ-ի հետ»,-ասաց Հարությունյանը: