տուն Լուրեր Ջրային տնտեսության կոմիտեին գումար փոխանցեցին՝ նախորդ տարվա պարտքերը մարելու

Ջրային տնտեսության կոմիտեին գումար փոխանցեցին՝ նախորդ տարվա պարտքերը մարելու

94
0

Կառավարության որոշմամբ՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացվեց՝ նախորդ տարիներին կուտակված պարտքերը մարելու համար։

Կառավարության նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեց՝ այդ պարտքն ինչպե՞ս է կուտակվել: «5,6 մլրդ դրամ կրեդիտորական պարտքը նախորդ տարի տեղափոխվել էր 2018 թվական՝ առաջացնելով կրկնակի բեռ 2018 թվականի համար»՝ ասաց  Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարի  տեղեկացմամբ՝ «Ջրառ» ՓԲԸ-ում կան նաև չվճարված աշխատավարձեր: «2018 թվականին ոռոգման համակարգի կազմակերպությունների մոտ առաջացել են աշխատավարձի գծով շուրջ 595.0 մլն դրամի պարտավորություններ»,- ասաց Գարեգին Բաղրամյանը: