տուն Լուրեր Ջրային ռեսուրսներն անսահմանափակ չեն. այսօր ջրի օրն է

Ջրային ռեսուրսներն անսահմանափակ չեն. այսօր ջրի օրն է

115
0

water

Ջրի համաշխարհային օրը թվագրվում է 1992 թվականից, երբ ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի «Շրջակա միջավայր և զարգացում» գիտաժողովը որոշում ընդունեց սահմանել ջրի համաշխարհային օր:

1993թ. փետրվարի 22-ին արդեն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր: Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձևը երկրներին առաջարկում է այդ օրն անցկացնել միջոցառումներ, նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, և յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որևէ կոնկրետ թեմայի՝ ընթացիկ կամ ապագա գլոբալ մարտահրավերներին համապատասխան:

2003թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի №A/RES/58/217 որոշմամբ 2006-2015թթ. հայտարարվել էր «Կենաց ջուր» գործողությունների միջազգային տասնամյակ, իսկ 2016 թ. հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացում-2030» օրակարգում ներառված  17  նպատակները, որոնցից 6-րդը ամբողջությամբ վերաբերում է ջրային ռեսուրսներին:

water

Ջրի համաշխարհային օրը համակարգվում է ՄԱԿ-ի ՋՈՒՐ կառույցի կողմից, և ամեն տարի, ՄԱԿ-ի ստորաբաժանումներից որևէ մեկը նշանակվում է «Ջրի համաշխարհային օրվա» միջոցառման համակարգող և պատասխանատու է առաջարկված նոր թեմայի աջակցության համար:

 Ջրի համաշխարհային օրվա անցկացման հիմնական նպատակներն են.

  • խթանել բնակչությանը խմելու ջրով մատակարարման խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ընդունումը.
  • տեղեկացնել հասարակությանը քաղցրահամ ջրային ռեսուրսների և ընդհանրապես ջրային ռեսուրսների պահպանման և կարևորության մասին.
  • Ջրի համաշխարհային օրվա տոնակատարությանը ներգրավել կառավարություններին, միջազգային և հասարակական կազմակերպություններին ու մասնավոր հատվածին:

Մարտի 22-ը բացառիկ հնարավորություն է հիշեցնել մարդկությանը շրջակա միջավայրի և հասարակության զարգացման համար ջրային ռեսուրսների կարևոր նշանակության մասին, բնական այն ռեսուրսի մասին, որը մեր ողջ կլյանքն է և մեր գոյության միջոցը: Մենք բոլորս պետք է հիշենք, որ ջրային ռեսուրսները անսահմանափակ չեն և մեր առողջությունն ու կյանքն ուղղակիորեն կախված են դրա քանակից և որակից:

2017թ. Ջրի համաշխարհային օրվա թեման հոսքաջրերն են, իսկ կարգախոսը` «Ինչու՞ վատնելջուրը»: Նպատակն է` հոսքաջրերի ծավալների կրճատումը և վերաօգտագործումը:

2009 թ. սկսած ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունն ակտիվ մասնակցում է Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին, թողարկում համապատասխան տեղեկագրեր, պաստառներ ու բուկլետներ՝  նվիրված այդ տարվա կարգախոսին, որոնք ապահովում են որոշումներ կայացնողներին, շահագրգիռ կողմերին և հանրությանը ջրային ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվությամբ, քանի որ մակերևութային ջրային ռեսուրսների քանակական գնահատումը, մոնիտորինգը և կանխատեսումը Հիդրոմետ ծառայության հիմնական գործառույթներից են:

Ողջ պատմության ընթացքում մարդիկ պայքարել են ջրի հետ և ջրի համար: Մաքուր ջուրը մարդկության գլոբալ հիմնախնդիր է. ուստի, նշելով Ջրի օրը, մենք պետք է հիշենք դրա մասին ու պահպանենք մեր ջրային ռեսուրսները…

 

Լևոն Վարդանյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրեն