տուն Լուրեր Ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ուզում է չորացնել Գողթը. Գողթի բնակիչ

Ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ուզում է չորացնել Գողթը. Գողթի բնակիչ

67
0

11

Գողթեցիների հետ փորձում է բանակցել շինարարության նախագծի գլխավոր ինժեներ Վաչիկ Սահակյանը և բացատրել ծրագրի իմաստը՝ մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսի.«Ջրային պաշարներն ինքնանպատակ չեն, մենք հաշվարկել ենք՝ իրենց հեկտարներին համապատասխան է»:

Գողթեցիները շարունակում են չհամաձայնել առաջարկվող ծրագրի հետ և պահանջում են դադարեցնել աշխատանքները.«Ժողովուրդը միաձայն ասում է՝ չեղյալ համարել այդ ծրագիրը, մենք չենք ուզում մեր լիճը բերել ավելորդ ջուր կուտակել, և էդ լճից նորից տանել, չենք ուզում, դա հնարավոր չէ, որովհետև վստահություն չկա:  Մենք թուլ չենք տալիս, որ էդ ջրագիծը հասնի լիճ»,-նշեց գյուղացիներից մեկը:

Բնակիչներից մեկն էլ նշեց.«Ջրային կոմիտեի նախագահը՝ ընկեր Արամ Հարությունյանն իր նուրբ ձեռքերով ամբողջ Արարատյան դաշտավայրի ջրերն իջեցրեց ցածր մակարդակի վրա, նույն այդ ձեռքերով երեկ մի հատ բլանկ էլ ստորագրել և ուզում է մեր  գեղատեսիլ Գողթը չորացնի: Գողթին մոտ չգաս, քո ձեռքերը պետք է Գողթին չհասնի: Ճանապարհը չի բացվի, մինչև հարցը չլուծվի»:

Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանն էլ հակառակ գյուղացիների պնդմանը, որ իրենք տեղեկացված չեն եղել ծրագրի մասին՝ հավելեց.«Հանրային լսումներ եղել են, հո ասելով չի: 100 մարդ ստորագրել է»:

Սակայն գյուղացիները պնդում են, որ իրենցից ոչ ոք տեղյակ չի եղել և չի ստորագրել ծրագրի իրականացման համար: