ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Ջրահովիտ համայնքապետարանում ենթադրաբար պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Չնայած այդ հանգամանքին՝ նրանց հատկացված բանկային քարտերին նշված ժամանակահատվածում, որպես աշխատավարձ, ընդհանուր առմամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով 3.187.817 ՀՀ դրամ գումար, որը ենթադրաբար յուրացվել է Ջրահովիտ համայնքի ղեկավարի կողմից:
Նկատի առնելով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են Արարատի մարզի Ջրահովիտի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով, դեպքի առթիվ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությանը: