տուն Լուրեր Ջրացատկորդները չկարողացան օլիմպիական վարկանիշ նվաճել

Ջրացատկորդները չկարողացան օլիմպիական վարկանիշ նվաճել

82
0

598

Ջրացատկի աշխարհի գավաթի  խաղարկությունում  Հայաստանի ներկայացուցիչները չեն կարողացել Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Ռիո դե Ժանեյրոյում կայացած Գավաթի խաղարկությունում տղամարդկանց 10 մետր աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը, իսկ Լև Սարգսյանը՝ 31-րդ: Այս մրցաձևին մասնակցում էր 36 ջրացատկորդ:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին վարկանիշային մրցաշարն էր: Օլիմպիական ուղեգիր նվաճեցին առաջին 18 տեղերը զբաղեցրած մարզիկները: