Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը չպլանավորված այցով ժամանել է Իրաք։ Հաղորդվում է, որ այցի ընթացքում գեներալ Դանֆորդը մտադիր է քննարկել ԻՊ-ի դեմ պայքարի մեթոդները։
Ընդգծվում է, որ սա գեներալի առաջին այցն է կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո։