Celeb Dirty Laundry և Radar Online թաբլոիդները սոցցանցերում տեղեկություն են տարածել, որ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և փաստաբան Ամալ Ալամուդդինը, որոնք ամուսնացել էին նախորդ աշնանը, ամուսնալուծվում են:
Այս տեղեկության իսկությունը ստուգված չէ: Հայտնի է միայն որ Քլունին ընկերներով խնջույք է կազմակերպել ամուսնությունից առաջ, որի լուսանկարները հայտնվել են համացանցում: Թաբլոիդները նշում են, որ այդ լուսանկարները կարող են դուր չգալ Ամալ Ալամուդդինին: Նշվում է նաև, որ Քլունին խոստացել էր, որ ամուսնությունից հետո իրենք երեխա կունենան, սակայն հիմա Ջորջը չի շտապում հայրիկ դառնալ: Այս տեղեկությունները տարածելիս թաբլոիդները հղում են անում Քլունի-Ալամուդդին ընտանիքին մոտ կանգնած մարդկանց:
Հիշեցնենք, որ Ամալ Ալամուդդինը վերջերս Հայաստանը ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ուր քննվում էր թուրք քաղաքական գործիչ Փերինջեքի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու վերաբերյալ գործը: