տուն Քաղաքական Միջազգային Ջորջ Բուշ ավագը դիտել է աղմկահարույց «Սելմա» ֆիլմը

Ջորջ Բուշ ավագը դիտել է աղմկահարույց «Սելմա» ֆիլմը

82
0

selma_poster
ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը կնոջ՝ Բարբարայի հետ մասնակցել է «Սելմա» ֆիլմի ցուցադրությանը: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Ֆիլմի սյուժեն կառուցված է 1965թ.-ի հայտնի դեպքերի շուրջ, որոնք բերեցին սևամորթներին քվեարկության իրավունք շնորհելու մասին օրենքի ստորագրմանը:

««Սելման» դիտողներին վերադարձնում է Մարտին Լյութեր Քինգի օրերը, երբ քաղաքացիական շարժումը թափ էր հավաքում», — նշել է Սպիտակ տան նախկին ղեկավարը:

Ֆիլմի ռեժիսոր Ավա ԴյուՎերնեյը դարձել է առաջին աֆրոամերիկուհին, ով առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն դերասան անվանակարգում: