տուն Լուրեր Ջոնի Դեփին մեղադրել են հոգեկան հիվանդության մեջ

Ջոնի Դեփին մեղադրել են հոգեկան հիվանդության մեջ

175
0

Johnny_Depp_s_role_in_Fantastic_Beasts_and_Where_to_Find_Them_confirmed

TMG ընկերության ներկայացուցիչները, որոնց հետ ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփը գտնվում է դատական գործընթացի մեջ, «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղին մեղադրել են օնիոմանիայի մեջ (գնումներ կատարելու անհաղթահարելի ձգտում է, որը չունի ոչ նյութական, ոչ իրավիճակային անհրաժեշտություն, բավարարվում է ոչ թե որևէ իր ունենալու կարիքը, այլ գնում կատարելու ձգտումը). հաղորդում է Daily Mail-ը:

Դեփն իր ֆինանսական հարցերով զբաղվող մենեջերներին աշխատանքից ազատել էր 2016-ի մարտին, որից հետո հայց ներկայացրել նրանց դեմ՝ 25 մլն ԱՄՆ դոլարի իր միջոցները խարդախությամբ յուրացնելու մեղադրանքով: Ի պատասխան հայցին, մենեջերները հայտարարել էին, որ դերասանն իր հոնորարներն ու ակտիվները ծախսել է ինչի վրա պատահի, բացի այդ, խուսափել է նաև հարկերը վճարելուց, և հակընդդեմ հայց ներկայացրել նրա դեմ:

TMG-ի հակընդդեմ հայցում պահանջվում է բժշկական զննության ենթարկել Դեփին, ում մոտ օնիոմանիայի ախտանշաններ են նկատվում: