տուն Քաղաքական Միջազգային Ջոնի Դեպը առեղծվածային հրեշի հարձակմանն է ենթարկվել

Ջոնի Դեպը առեղծվածային հրեշի հարձակմանն է ենթարկվել

101
0

1571013

Ավելի քան 200 լրագրող Ճապոնիայի մայրաքաղաքում սպասել են Ջոնի Դեպի հետ հանդիպմանը, որն այդպես էլ չի կայացել: Այս մասին հաղորդում է Huffington Post-ը:
Դերասանը պետք է մամլո ասուլիս տար՝ կապված իր նոր «Մորդակեյ» ֆիլմի թողարկման հետ:

Հաջորդ օրը Դեպն, այնուամենայնիվ, հանդիպել է մամուլի ներկայացուցիչների հետ և բացատրել, որ չի կարողանում ուշքի գալ հիվանդությունից: Նրա խոսքերով, սակայն, իր բացակայության իրական պատճառն այլ էր:

«Ես չուպակաբրա անունով մի հազվադեպ կենդանու հարձականն եմ ենթարկվել: Ես մի քանի ժամ պայքարել եմ նրա դեմ: Հնարավոր է, որ այն մտել էր իմ ճամպուկի մեջ: Ես նրան վայր գցեցի 23-րդ հարկից: Այսպիսով, մեզ բոլորիս ոչինչ չի սպառնում: Շնորհակալ եմ ընկալման համար», — նշել է Դեպը: