տուն Քաղաքական Միջազգային Ջոն Քերին տուգանվել է 50 հազար դոլարով՝ տան դիմացի ձյունը չմաքրելու համար

Ջոն Քերին տուգանվել է 50 հազար դոլարով՝ տան դիմացի ձյունը չմաքրելու համար

114
0

John Kerry

Բոստոնի իշխանությունները ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին տուգանել են 50 հազար դոլարով` իր տան առջևի ձյունը չհավաքելու համար։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Անցած երկու օրերին ԱՄՆ-ի արևելյան շրջաններում տեղացել է աննախադեպ քանակի ձյուն։ Բոստոում ձյան շերտն ավելացել է կես մետրով։ Վախենալով, որ քաղաքային իշխանությունները չեն հասցնի մաքրել այն, քաղաքապետը որոշում է կայացրել պարտադրել բնակիչներին օգնել իշխանություններին։ Բոլոր նրանք, ովքեր չեն մաքրի իրենց տան առջևի ձյունը, քաղաքապետ Մարտին Ուոլշը սպառնացել էր տուգանքով։ Պատժվածների թվում է եղել նաև Ջոն Քերին։