տուն Քաղաքական Միջազգային Ջիմի Քարտերը Օբամային մեղադրել է դանդաղկոտության մեջ

Ջիմի Քարտերը Օբամային մեղադրել է դանդաղկոտության մեջ

101
0

Jimmy-Carter_Legacy_HD_768x432-16x9

ԱՄՆ-ը չափազանց ուշ արձագանքեց Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ծայահեղական խմբավորման ծավալմանը: Այս մասին, RIA-Novosti-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը:

ԱՄՆ-ի 39-րդ նախագահի խոսքերով՝ դժվար է հասկանալ Մերձավոր Արևելքում Օբամայի քաղաքականությունը: «Ես նկատել եմ, որ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած 2 նախկին պաշտոնյաները նշել են, որ նախագահի կողմից դրական գործողություններ չկան», — նշել է Քարտերը:

Այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: