Դերասան Ջիմ Քերին հայտարարել է, որ ցնցված է և վշտացած իր նախկին ընկերուհու ինքնասպանության լուրով, գրում է The Guardian-ը:
«Նա իրոք շատ բարի և նուրբ իռլանդական ծաղիկ էր, շատ զգայուն այս հողի համար: Սիրելն ու սիրվելն էր, որ նրա համար ուներ նշանակություն», — ասել է Քերին:
28-ամյա Քեթրիոն Ուայթի ինքնասպանության մասին հայտնի է դարձել երեկ: Կինը խմել է մեծ քանակությամբ թմրանյութ: Ինքնասպանությունը տեղի է ունեցել Ուայթի և Ջիմ Քերիի բաժանումից 5 օր անց: Կինը ինքնասպանության մտադրության մասին գրել էր նաև Twitter-ում: