տուն Քաղաքական Միջազգային Ջիհադիստները Սիրիայի հյուսիսում հեռահար հրթիռներ են օգտագործում

Ջիհադիստները Սիրիայի հյուսիսում հեռահար հրթիռներ են օգտագործում

91
0

348055_img650x420_img650x420_crop

Քրդական զինվորականներն, ովքեր պաշտպանում են Թուրքիայի հետ սահմանակից Քոբանի քաղաքը հայտարարել են, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները 10-15 կիլոմետր հեռավորությունից հրթիռակոծում են իրենց դիրքերը: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Քրդական զինված կազմավորումների ներկայացուցիչներից մեկը նշել է, որ ապստամբների առջև դրված խնդիրների կատարումը բարդացել է, քանի որ նրանք ստիպված են եղել իրենց ընտանիքները տարհանել Թուրքիա: Դիմադրական ուժերին հաջողվել է հետ գրավել մի շարք գյուղեր, սակայն իրավիճակը շարունակում է ծանր մնալ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Միացյալ Նահանգների նախագահի հավաստմամբ՝ խմբավորման դեմ պայքարի համար միավորվել է շուրջ 40 երկիր: