տուն Քաղաքական Միջազգային Ջիհադիստները պլանավորում են ահաբեկչական գործողություններ իրականացնել Հնդկաստանում Օբամայի այցի օրերին

Ջիհադիստները պլանավորում են ահաբեկչական գործողություններ իրականացնել Հնդկաստանում Օբամայի այցի օրերին

80
0

10898187_770025376410710_514885161504335009_n

Հնդկաստանի հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հնդկաստան 3-օրյա այցի օրերին նախատեսվում են մի շարք ահաբեկչական գործողությունները: Այս մասին տեղեկացնում է India TV-ին:

Սպիտակ տան ղեկավարը պաշտոնական այցով Հնդկաստանում կլինի հւոնվարի 25-27-ը:

Աղբյուրի փոխանցմամբ Օբամայի այցի օրերին ջիհադիստ գրոհայինները ծրագրում են ահաբեկչական գործողություն իրականացնել երկրի հարավում գտնվող Մումբայ քաղաքի ամենաշատ այցելուներն ունեցող տաճարներից մեկում: Մասնավորապես, տեղեկություններ են ստացվել, որ ծայրահեղականները ցանկանում են զանգվածային սպանդ իրականցնել Սիդխիվինայակ տաճարում, և, իբրև, այս նպատակով քաղաք են ներթափանցել 4 դիվերսիոն խմբեր:

Այս կապակցությամբ քաղաքի ոստիկանական ուժերը բերվել են մարտական պատրաստվածության: Ահաբեկչական գործողության կատարաման հնարավոր օրը հունվարի 27-ն է, երբ Գանեշ աստծու տաճարում աղոթքի կհավաքվեն հարյուրավոր հինդուիստներ:

Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ահաբեկչական այս խմբերը հովանավորվում են Պակիստանի կողմից: Ոստիկանությանը հայտնի է, թե որտեղ են ապաստանել դիվերսիոն խմբերը. առաջինը՝ Մահարաշտում, երկրորդը՝ Ռաջաստանում, երրորդը՝ Ուտար-Պրադեշում և չորրորդը՝ Օրիսսայում: