տուն Քաղաքական Միջազգային Ջիհադականները սպառնում են Մեծ Բրիտանիայի վարչապետի գլուխը սրի հանել

Ջիհադականները սպառնում են Մեծ Բրիտանիայի վարչապետի գլուխը սրի հանել

75
0

-506891

Բրիտանացի ջիհադականների ներկայացուցիչները քննադատել են վարչապետ Դևիդ Քեմերոնին՝ մուսուլմանների դեմ պատերազմ հրահրելու համար և հայտարարել, որ չեն հանգստանա, քանի դեռ նրա «գլուխը սրի չի հանվել»։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

Կին ջիհադականն իր հայտարարության մեջ ասել է, որ Քեմերոնի այն հայտարարությունները, թե ինքը բոլոր ջիհադականներին կզրկի թագավորության քաղաքացիությունից, շատ ծիծաղելի են։ Քեմերոնն այդ հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ երիտասարդ կանայք և աղջիկները թողնում են Մեծ Բրիտանիայում իրենց ընտանիքներին և մեկնում «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքներ։