տուն Լուրեր Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, տեղափոխել են հիվանդասենյակ

Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, տեղափոխել են հիվանդասենյակ

85
0

jigarxanyan

Արմեն Ջիգարխանյանին տեղափոխել են ընդհանուր հիվանդասենյակ. հայտնում է НТВ-ն՝ վկայակոչելով Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի ներկայացուցչին:

«Արմեն Բորիսովիչը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ, իրեն նորմալ է զգում: Պատասխանում է զանգերին, խոսում և, ինչպես միշտ, կատակում»,- ասել են թատրոնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջիգարխանյանը վերակենդանացման բաժին էր տեղափոխվել սրտի կաթվածով: