ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և կոնգրեսական Էլիոթ Էնգելի ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու առաջարկին, հայտնում է asbarez.com-ը։
«Մենք ամբողջովին պաշտպանում ենք կոնգրեսականներ Ռոյսի և Էնգելի նախաձեռնությունը։ Վստահության կառուցմանն ուղղված քայլերը և հասարակություններին վերաբերող ծրագրերը նվազեցնում են լարվածությունը և երկարատև խաղաղության հաստատման հիմք դնում : Կողմերին բարձրաձայնել ենք բոլոր այս նախաձեռնությունների մասին և կշարունակենք կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել բանակցված կարգավորման»,- ասել է դիվանագետը: