Top Gear հաղորդաշարի նախկին վարող Ջերեմի Քլարքսոնը, ում պաշտոնանկ էին արել պրոդյուսերին ծեծելու համար, հայտնել է, որ միջադեպի օրը ինքը կարծել է, թե հիվանդ է քաղցկեղով և այդ պատճառով մտածմունքների մեջ է եղել։
The Suanday Times-ում իր սյունակում նա գրել է, որ դա իր կյանքի ամենասթրեսային օրն էր։ Միջադեպից կարճ ժամանակ առաջ նրա մոտ գոյացություն են հայտնաբերել, սակայն բժիշկներն ավելի ուշ հայտնել են, որ այն վտանգավոր չէ։
Միջադեպից հետո մարտի 10-ին նա հեռացվել էր աշխատանքից։