տուն Քաղաքական Միջազգային Ջեբ Բուշը պաշտոնապես առաջադրվեց ԱՄՆ նախագահի թեկնածու

Ջեբ Բուշը պաշտոնապես առաջադրվեց ԱՄՆ նախագահի թեկնածու

120
0

Jeb Bush Speaks At The Reagan Library About His New Book

Ֆլորիդա նահանգի ղեկավարի պաշտոնը 8 տարի զբաղեցրած Ջեբ Բուշը, ով Բուշերի նախագահական ընտանիքի անդամ է, պայքարելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար:

Ջեբ Բուշը պաշտոնապես առաջադրվել է Մայամիում կայացած հանրահավաքի ժամանակ: «Այժմ ԱՄՆ-ն շատ վատ ուղով է շարժվում, և մեր առջև խնդիր է առաջանում` ինչ անել հետո: Ես պայքարելու եմ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար», — ասել է նա հանրահավաքի ժամանակ:

Բուշի խոսքերով` հիմա Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է նոր ղեկավարություն, որը թույլ կտա հիմնվել պահպանողական սկզբունքների վրա և օգտագործել դրանք այնպես, որպեսզի մարդիկ ոտքի կանգնեն: «Մեր կվերադառնանք ազատ գործարարության և ազատ ժողովրդի ուղու վրա», — նշել է նա: