տուն Լուրեր Այսօր Սերժ Թանկյանի և նրա կնոջ ծննդյան տարեդարձն է (լուսանկար)

Այսօր Սերժ Թանկյանի և նրա կնոջ ծննդյան տարեդարձն է (լուսանկար)

154
0

ldCzL07UMWw

Այսօր  ամերիկահայ ռոք երաժիշտ, ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justic («Արդարության առանց») ՀԿ հիմնադիր Սերժ Թանկյանի ծնունդն է: Թանկյանն այսօր դարձավ 48 տարեկան:

Թանկյանը ծնվել է 1967 թ. օգոստոսի 21-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ երգչի հայրը՝  Խաչատուր Թանկյանը, ևս երգիչ է եղել: Թանկյանների ընտանիքն ԱՄՆ է տեղափոխվել, երբ Սերժը 8 տարեկան էր։ Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպել է Դարոն Մալաքյանին, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։

Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike։ Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա, համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ, ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

Թանկյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։

Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում նաև Թանկյանի կինը՝ Անժելա Մադաթյանը: Intsagram-ի էջում Թանկյանը տեղադրել է իր կնոջ լուսանկարը և գրել. «Շնորհավոր իմ աներևակայելի կնոջ, լավագույն ընկերոջ և գրեթե լուսանկարչի տարեդաձը: Սա մեր լավագույն տարին էր՝ դեռ»:

 

11903414_10205967885488613_300743312_n