տուն Լուրեր Ջավախքցին անտեր է մնացել իր սեփական տան, հողի, եկեղեցու ու իրավունքների հետ...

Ջավախքցին անտեր է մնացել իր սեփական տան, հողի, եկեղեցու ու իրավունքների հետ միասին. Hetq.am

104
0

82396

Hetq.am-ը գրում է.

Մի քանի օր է՝ ինչ հետևում ենք Ջավախքի հայաբնակ գյուղերից մեկի` Գումբուրդոյի դեպքերին և դրան հաջորդող վերլուծություններին ու մեկնաբանություններին: Ասեմ, որ ամեն ինչ նույնն է, ոչ մի բան չի փոխվել: Կոնկրետ Գումբուրդոյի թեմայով՝  նույն սադրանքի ձևերը, նույն դեմքերը, նույն նախադասությունները,  նույն մոտեցումները: Մի խոսքով, ամեն ինչ նույնն է, ինչպես ասում է Մեսչյանը՝  նույն քաղաքն է, նույն կանգառը` նույն բոզերը անկյունում:

Գրեթե միշտ, երբ Ջավախքում մոտենում են ընտրությունները, լինում է սադրանք` ազգային հողի վրա: Եվ ամեն անգամ պետության ու ժողովրդի միջև իբր թե միջնորդները լինում են գրեթե նույն խամաճիկները:

Մեխանիզմը հետևյալն է՝

  1. հրահրել կոնֆլիկտ ազգային հողի վրա,
  2. հրահրել կոնֆլիկտ ժողովուրդ և ուժային կառույցների մասնակցությամբ (կորուստներով կամ վիրավորներով)
  3. ձերբակալություն,
  4. սուտ միջնորդություն,
  5. և Բինգո. պաշտոնը և աթոռը պատրաստ է:

Միշտ, երբ Ջավախքում խնդիրներ են առաջանում ազգային հողի վրա ոչ մի դրական քայլ չի կատարվում այն լուծելու համար: Փոխարենը՝ մի քանի տասնյակ մեկնաբանություններ, վերլուծություններ ու վերջ: Մի բարձրաստիճան պաշտոնյա էլ ՀՀ-ից կհայտարարի, որ հայ-վրացական եղբայրությունը հավերժ է, ու վերջ: Կտուժի ո՞վ, ջավախքցի ժողովուրդը, իսկ մի որոշ ժամանակ անց՝ Հայաստանի Հանրապետությունը:

Գումբուրդո…

Վերանորոգում են եկեղեցին: Վստահ ասում եմ` Վրաստանը  չի վերանորոգում, այլ հայոց հետքերն է վերացնում: Դա արել են Թբիլիսիի հայոց եկեղեցիների հետ: Դա արել են Ախալցխայի հայոց եկեղեցիների հետ և նույնն անում են Ջավախքի հայոց եկեղեցիների հետ:

Ինչն է հետաքրքիր, որ այս խառնաշփոթը մոռացավ, և բոլորը խոսում են, որ երկու հայ և վրացական հոգևոր կենտրոները պիտի որոշեն խաչքարի տեղադրման ու բացման հարցը՝ ընդհուպ հարցը կհասնի մինչև կաթողիկոսներ: Մի բան է անհասկանալի, քրիստոնյա մարդը քրիստոնյա երկրում որպեսզի գերեզմանին տեղադրի քրիստոնեական նշանը` Խաչը, պիտի ոչ թե կաթողիկոսի, այլ կաթողիկոսների որոշումը ու դրանից բխող թույլտվությո՞ւն ստանա:  Զարմանալի է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում