տուն Լուրեր Ջավախքահայերի խնդիրները մինչև մարտ ամիսը կլուծվեն. Վարդան Այվազյան

Ջավախքահայերի խնդիրները մինչև մարտ ամիսը կլուծվեն. Վարդան Այվազյան

112
0

Vardan-Ayvazyan

Վերջին օրերին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Վրաստան կատարած այցից այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  մանրամսները հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյան.  «Վրաստանը ոչ միայն  բարեկամ երկիր է հանդիսանում Հայաստանի համար, այլև ռազմավարական գործընկեր է: Հայաստանի ապրանքաշրջանառության մոտավորապես 60-70 տոկոսը իրականցնում է Վրաստանի միջոցով: Մնացած տոկոսները Հայաստանը իրականացնում է հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ուստի հայ-վրացական և հայ-իրանական հարաբերությունները առավել կարևոր են մեզ համար»:

Վարչապետի այցը լուրջ, շահավետ ձեռքբերումներով է լի եղել հայտնեց Վարդան Այվազյանը. «Մասնավորապես քննարկվել է նոր կամուրջի շինարարության հարցը, որը փոխշահավետ է երկու երկրների համար: Ինչպես նաև ճանապարհային փոխադրումների հետ կապված խնդիրները: Կան գաղտնի թեմաներ, որը չէի ցանկանա հիմա բարձրաձայնել»:

Վրաստանում քննարկվել է նաև ջավաղքահայերի հետ կապված խնդիրները, ասաց ՀՀԿ-ական պատգամավորը. «Ջավախքում կա խնդիր, որը կապված է ազգաբնակչության հետ: Ժամանակին Հայաստանի քաղաքացիներն արտագնա աշխատանքի են գնացել այնտեղ: Հիմա Վրաստանի Հանրապետությունը թույլ չի տալիս, որ Հայաստանի քաղաքացիություն ունեցողներն այնտեղ մնան՝ որպես Վրաստանի քաղաքացի: Վրաստանի Եվրամիության ինտեգրման ժամանակ ի հայտ է եկել մի իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքացիությունն ունեցող մարդիկ 90 օրից ավել Վրաստանում մնալու իրավունք չունեն: Ահա այսպիսի գործառույթ կատարած մի քանի քաղաքացիների համար պայմանվորվածություն ձեռք բերվեց երկու երկրների վարչապետների միջև, ըստ որոնց՝ պետք է այդ հարցերը ամբողջապես լուծվեն: Երկու երկրների վարչապետները փոխադարձ համաձայնության եկան, որ մինչև մարտ ամիսը այդ քաղաքացիներին ժամանակ է տրված, որ այդ փաստաթղթային հարերը լուծեն»: