Ամերիկացի հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հրապարակել է վերջերս ծնված որդու լուսանկարը։
Instagram-ում տեղադրված լուսանկարում Թիմբերլեյք կրտսերը մոր՝ Ջեսիքա Բիլի ձեռքին է։ Այն, որ երգիչը որդի է ունեցել, հայտնի է դարձել ապրիլի 11-ին։ Թիմբերլեյքն ու Բիլն ամուսնացել էին 2012 թվականի հունվարին։ Մինչ այդ զույգը հանդիպել է 5 տարի։