Սան Ֆերնանդոյի մոթելներից մեկում ոստիկանությունը մեռած է գտել 35-ամյա Թոբիաս Շտրեբելին, որը հայտնի է 21-ամյա փոփ երգիչ Ջասթին Բիբերին առավելագույնս նմանվելու ձգտմամբ, տեղեկացնում է rg.ru կայքը:
Նրա մահվան պատճառներն առայժմ հայտնի չեն, սակայն այդ սենյակում թմրանյութեր են հայտնաբերվել: Ներկայում հետաքննություն է ընթանում:
35-ամյա Շտրեբելը ավելի քան 100 հազար դոլար էր ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, հուսալով, որ կվերածվի իր կուռքի` «Բիբերի կլոնի», ինչի մասին նա բազմիցս է խոսել տարբեր թոք շոուների ժամանակ: