«Ջաբհաթ Ֆաթահ աշ Շամ» ահաբեկչական կազմակերպությունը (նախկինում` «Ջաբհաթ ան Նուսրա»` «Ալ Քաիդայի» սիրիական թևը) նախատեսում է մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում` հաղորդել է Times թերթը:
Ըստ հրատարակության տեղեկատվության` «Ջաբհաթ ան Նուսրան», որը նախկինում հայտարարել էր «Ալ Քաիդայի» հետ իր կապերը խզելու մասին, նախատեսում է ահաբեկչական գործողությունները` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վիճակի վատթարացման ֆոնին, որը վերջին շրջանում պարտություններ է կրում Սիրիայում և Իրաքում: