Ավանդույթի համաձայն այս տարի ևս Ամանորին ընդառաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը հյուրընկալել էր իր սիրելի աշխատակիցների փոքրիկներին:
Բժշկական կենտրոնն իսկական տոն էր կազմակերպել իր փոքրիկ հյուրերի համար: Երեխաներն անսահման երջանիկ էին, նրանց այցելության էին եկել օրվա հերոսները՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Փոքրիկները նախ արտասանեցին, երգեցին, հանելուկներ լուծեցին, ապա ստացան այդքան սպասված նվերները:
2017 թվականը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի համար մեծ հաջողությունների ու ձեռքբերումների տարի էր, միևնույն ժամանակ եղան նաև դժվարություններ, որոնք հնարավոր եղան հաղթահարել քրտնաջան ու նվիրված աշխատանքի շնորհիվ:
Ամփոփելով տարին ու գրանցելով հաջողությունները՝ բարձրորակ աշխատանքն ու այցելուների մեծ թիվը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը վստահեցնում է, որ միշտ լինելու է ազգաբնակչության կողքին և մշտապես մատուցելու է բարձրակարգ սպասարկում: