տուն Հասարակություն Բժիշկ Իզմիրլյան ԲԿ-ում կատարվել է հսկա էխինակոկային բուշտի հեռացում

Իզմիրլյան ԲԿ-ում կատարվել է հսկա էխինակոկային բուշտի հեռացում

199
0

file_205_4025268

Պացիենտ Ս.Կ.,  36 տարեկան, դիմել է «Իզմիրլյան» ԲԿ որովայնի աջ հատվածի մշտական բութ ցավերով:
Կատարվել է է համապատասխան հետազոտություններ «Իզմիրլյան» ԲԿ Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի նորագույն ՈՒՁՀ և համակարգչային շերտագրության  սարքերով: Արդյունքում պացիենտի մոտ ախտորոշվել է լյարդի հսկա էխինակոկային բուշտ:
Վիրահատությունն իրականացրել են «Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ընդհանուր վիրաբույժներ՝ Հրաչյա Պարզյանը և Տիգրան Դուրգարյանը:
Վիրահատության ժամանակ էխինակոկային բուշտը զբաղեցրել էր լյարդի ամբողջ բիլթը, ինչպես նաև որովայնի աջ կեսը՝ իջնելով դեպի փոքր կոնք: Բուշտի պարունակությունը կազմել է 6 լիտր. երկարությունը` 30 սմ, լայնությունը` 20 սմ, հաստությունը՝ 20 սմ: Պրակտիկորեն նման չափի հսկա էխինակոկային բուշտ հազվադեպ է հանդիպում վիրահատությունների ընթացքում:
Վիրաբույժների օպերատիվ և գրագետ աշխատանքի շնորհիվ կատարվել է էխինակոկային բուշտի ամբողջական հեռացում և դրենավորում:
Ներկայում վաղ վիրահատական շրջանն ընթանում է հարթ, գտնվում է բուժման ընթացքում: